ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՆՑՈՒՄԸ «ArcheTourDev» ԾՐԱԳՐԻՆ
✨ Բնակվո՞ւմ եք Գառնիում, Դվինում (Վերին Արտաշատ, Հնաբերդ) կամ Արուճում (Արուճ, Դպրեվանք)։ Ցանկանո՞ւմ եք ձևավորել ընտանեկան եկամուտ կամ զարգացնել Ձեր մասնագիտական հմտությունները զբոսաշրջության ոլորտում։
«ArcheTourDev» ծրագիրը, որն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և իտալական Ֆլորենցիայի համալսարանի համատեղ ջանքերով, հայտարարում է հայտերի ընդունում հետևյալ երկու ուղղություններով․
1․ ՀՅՈՒՐԸՆԿԱԼ ԸՆՏԱՆԻՔՆԵՐ (Host Families)
Ունե՞ք առնվազն 1 ազատ սենյակ և սանհանգույց/ցնցուղ Ձեր տանը։
Ցանկանո՞ւմ եք ընդունել զբոսաշրջիկներ և ձևավորել ընտանեկան եկամուտ։
❌ Օտար լեզվի իմացություն ՉԻ պահանջվում (հաղորդակցությունը հոգալու է տեղի Co-Host-ը)։
2․ ՀԱՄԱՀՅՈՒՐԸՆԿԱԼՆԵՐ (Co-Hosts)
Տիրապետո՞ւմ եք անգլերենին և համակարգչին։
Ցանկանո՞ւմ եք վերապատրաստվել, կառավարել B&B տների ամրագրումները (Airbnb) և հաղորդակցվել օտարերկրյա զբոսաշրջիկների հետ։
Ի՞նչ է առաջարկում ծրագիրը․
Անվճար մասնագիտական ուսուցում և վերապատրաստում հայաստանյան և իտալացի փորձագետների կողմից (մինչև 2027թ․ մարտ)։
Կացարանների որակի գնահատում և մասնագիտական աջակցություն B&B բիզնեսը գործարկելու հարցում։
⏳ Հայտերի ընդունման վերջնաժամկետ․ Մինչև նոյեմբերի 12-ը։
⏱️ Հայտադիմումը լրացնելը կտևի ընդամենը 3-5 րոպե։
Լրացրո՛ւ հայտադիմումը այստեղ․ https://forms.gle/S8borrWkTpDmn9YZ8
REGISTRATION OPENS FOR THE ArcheTourDev PROGRAM
Last update
04.11.2026